Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ-ում նշվեց Գրադարանավարի տոնը

ԵՊԲՀ-ում նշվեց Գրադարանավարի տոնը

Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրադարանավարները նշում են իրենց մասնագիտական տոնը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը անմասն չմնաց այդ իրադարձությունից: ԵՊԲՀ գրադարանի աշխատակիցների համար բուհի կողմից կատարվեց 1 տարվա բժշկական ապահովագրություն, իսկ «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը տրամադրեց Դանիել Դեքերյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգի տոմսեր:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ գրադարանը բժշկական բնույթի առաջին գրադարանն է հանրապետությունում: Այն հիմնադրվել է 1930թ.-ին՝ ունենալով 5500 գիրք: Այսօր գրադարանն ունի արդեն 523457 միավոր գրականություն:

Գրքային հարստությունն իր մեջ ներառում է գրապահոց (մենագրություններ, գիտական աշխատություններ, սեղմագրեր, ատենախոսություններ, պարբերական մամուլ), ուսումնական գրականություն, օտարալեզու գրականություն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն), ընթերցասրահի ուսումնական, տեղեկատվական բնույթի գրքեր, գրքային ֆոնդ, որը պարբերաբար համալրվում է նոր, ժամանակակից գրականությամբ:

ԵՊԲՀ գրադարանը մասնակցում է Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի համալիր ծրագրի աշխատանքներին, որի շնորհիվ իրականացվում է գրքային ֆոնդի էլեկտրոնային քարտարանի ստեղծումը:

Դա հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մանրամասն տեղեկություններ փնտրվող գրքի մասին: Գրադարանն ապահովված է նաև «Վայ-ֆայ» ինտերնետային կապով:


Հիշեցնենք, որ 2004թ.-ին ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց Գրադարանավարի օր: Տոնի խուրհուրդը գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ